«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Եթե

Եթե
21.05.2024 | 18:00

Բագրատ սրբազանին որպես մարդու, հոգևոր հոր, քաղաքացու կարող ես ընդունել, կարող ես և չընդունել:

Դիրքորոշման խնդիր է, Հայրենիքը փակուղուց հանելու կամ փակուղում փակված ունենալու մասին ընկալման խնդիր է:

Սակայն երբ մարդամեջ չհանելու, ախոռում ընդմիշտ փակ պահելիք քուռակի պես խրխնջում ես թույն արտաշնչող ոմն ինքնահռչակ քաղաքագետի կամ զազրախոսելու իր կարողություններով այդ քաղաքատգետին հավասարազոր նույնքան ոմն ռեժիսորի նման, ով մշակույթում ներդրված ական է, ինքնաբերաբար ինքդ էլ ես ախոռագրվում մտագարների բանակին:

Կրկնում եմ` Բագրատ սրբազանին կարող ես ընդունել, կարող ես և չընդունել, սակայն ոտքերիդ տակից փախցվող հողի, կորցնելիք հայրենիքի տագնապը չես կարող չունենալ, եթե, իհարկե, թուրք չես, թրքաբարո չես, թրքավաստակ չես:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 9194

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ